Մազերի աճի փուլերը՝ անագենից մինչև կենոգեն. գիտական բացատրություն և ասեղային մազահեռացման գաղտնիքը

—

Ինչո՞ւ լազերային մազահեռացումից հետո մազերը կարող են ամիսներ անց նորից վերադառնալ։ Ինչո՞ւ ասեղային մազահեռացումը պահանջում է կանոնավոր այցելություններ, և ինչպե՞ս է հնարավոր հասնել մազարմատի 100% ոչնչացման։

անագեն մազ
Անագեն և կատագեն աճի փուլեր

Այս հարցերի պատասխանը գտնվում է ոչ թե մակերեսային պատկերացումների, այլ մազի ֆոլիկուլի բջջային կենսաբանության և աճի բարդ ցիկլերի մեջ։

Դասական 3 փուլ, թե՞ ժամանակակից 5 փուլային մոդել

Տասնամյակներ շարունակ դասագրքերում նկարագրվում էր մազի աճի միայն 3 հիմնական փուլ՝ Անագեն, Կատագեն և Տելոգեն։

Սակայն 2000-ականներից սկսած ժամանակակից տրիխոլոգիան և բժշկական գիտությունը բացահայտեցին ևս երկու վճռորոշ փուլ՝ Էկզոգենը և Կենոգենը, որոնք առանցքային նշանակություն ունեն մազահեռացման արդյունավետության գնահատման համար։

Մազի աճի 5 փուլերի մանրամասն վերլուծությունը

աճի փուլերը
https://www.mdpi.com/2079-9284/3/3/26

1. Անագեն (Anagen) — Ակտիվ աճի փուլ

Սա ամենաերկար և ամենաակտիվ շրջանն է։ Գլխամաշկի մազերի 85–95%-ը գտնվում է հենց այս փուլում։

  • Բջջային մակարդակ
     Ֆոլիկուլի հիմքում գտնվող դերմալ պապիլան  ազդանշաններ է ուղարկում ցողունային բջիջներին։ Մատրիցային բջիջները սկսում են բաժանվել։

  • Կառուցվածքի ձևավորում
     Բջիջների մի մասը սինթեզում է կերատին և  սպիտակուցներ՝ ձևավորելով մազի առանցքը, իսկ մյուս մասը՝ ներքին արմատային պատյանը։ Մելանոցիտներն արտադրում են մելանին ՝ տալով մազին իր բնական գույնը։

  • Աճի արագությունը
     Մազն աճում է օրական 0.3–0.4 մմ։

Անագենի տևողությունն ըստ մարմնի հատվածների

Մարմնի մաս Անագենի տևողություն Առավելագույն երկարություն
Գլխամաշկ 2–7 տարի Մինչև 1 մետր
Հոնքեր 2–4 ամիս 1–2 սմ
Թարթիչներ 1–3 ամիս 0.5–1.2 սմ
Մարմնի այլ գոտիներ 3–6 ամիս Սահմանափակ

2. Կատագեն — Անցումային կարճ փուլ

Տևում է ընդամենը 2–3 շաբաթ։

Մատրիցային բջիջների բաժանումը դադարում է։ Դերմալ պապիլան անջատվում է մազարմատից և տեղաշարժվում դեպի վեր։

Կարծր հանգույցի ձևավորում
 Մազի հիմքում առաջանում է հաստացած, սպիտակավուն գլխիկ։

3. Տելոգեն — Հանգստի փուլ և նոր տեսակետներ

Տևում է մոտ 3-4 ամիս։ Մազը դադարել է աճել, սակայն դեռ պահվում է ֆոլիկուլում։

Երկրորդական բողբոջ
 Ֆոլիկուլի հիմքում կան բջիջներ, որոնք պատրաստվում են նոր աճի՝ արձակելով Wnt և BMP հատուկ ազդանշաններ։

Անագեն փուլ

Ասեղային մազահեռացման նոր տեսակետը
 Թեև ավանդաբար համարվում էր, որ ասեղային մազահեռացումը  արդյունավետ է միայն անագենում, ժամանակակից գիտությունը ցույց է տալիս, որ տելոգենում նույնպես հնարավոր է հասնել հիանալի արդյունքի, եթե էլեկտրոդը ճշգրիտ  էտեղադրվում և ոչնչացնում ցողունային բջիջներն ու SHG-ն։

4. Էկզոգեն — Թափման ակտիվ փուլ

Սա տելոգենից հետո ընկած ակտիվ, ֆերմենտատիվ գործընթաց է։ Հատուկ ֆերմենտները քայքայում են մազն ամրացնող կառույցները՝ թույլ տալով հին մազին անցավ հեռանալ և ճանապարհ բացել նորի համար։

5. Կենոգեն — «Դատարկ» ֆոլիկուլի փուլ

Կենոգենը ֆոլիկուլի այն վիճակն է, երբ հին մազն արդեն թափվել է, բայց նոր մազը դեռ չի ծնվել։ Ֆոլիկուլը մնում է կատարյալ դատարկ, բայց կենսունակ՝ մի քանի ամսից մինչև տարիներ։

Ինչո՞ւ է կենոգենը կարևոր հասկանալ

Լազերային էպիլյացիայի «կեղծ արդյունքը»
Երբ լազերը ջերմային ազդեցությամբ վնասում է մազը, սակայն չի ոչնչացնում  ցողունային բջիջները, ֆոլիկուլն անցնում է կենոգեն փուլ։ Մարդուն թվում է, թե մազերն անհետացել են, բայց ամիսներ անց դրանք նորից վերաճում են։

 

Discover more from Ասեղային մազահեռացման դասեր

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading