Իմ մասնագիտական ուղին

Ես Անահիտ Հարությունյանն եմ՝ մանկաբարձ, բուժական կոսմետոլոգ և ասեղային մազահեռացման մասնագետ։
Ունեմ բժշկական կրթություն․ ավարտել եմ երկու բժշկական քոլեջ, իսկ մասնագիտական գիտելիքներս շարունակաբար զարգացրել եմ նաև Ռուսաստանում անցկացված սեմինարների և վերապատրաստումների միջոցով։
Արդեն 13 տարի աշխատում եմ գեղեցկության և էսթետիկ խնամքի ոլորտում։ Տարիների ընթացքում աշխատել եմ որպես կոսմետոլոգ, հոնքերի դաջվածքի մասնագետ, եղունգների խնամքի մասնագետ, բրովիստ, ինչպես նաև մազահեռացման տարբեր մեթոդների մասնագետ։
Վերջին տարիներին իմ հիմնական մասնագիտական ուղղությունը դարձել է ասեղային մազահեռացումը։ Այս ոլորտում անցկացնում եմ անհատական դասեր, սեմինարներ և վեբինարներ՝ փոխանցելով ոչ միայն տեսական գիտելիք, այլ նաև գործնական փորձ, աշխատանքային նրբություններ և մասնագիտական մոտեցում։
5 տարի է վարում եմ հայալեզու մասնագիտական բլոգ՝ նվիրված մազահեռացմանը, որտեղ կիսվում եմ օգտակար գիտելիքներով, փորձով և ոլորտին վերաբերող կարևոր թեմաներով։
Ունեմ աշակերտներ տարբեր երկրներից։ Իմ դասընթացներն անցել են կրթության նախարարության կողմից երաշխավորված մոդուլային ծրագրով։ Կազմել եմ իմ կողմից մշակված սեփական ուսումնական ծրագիրը։
Իմ նպատակը միայն տեխնիկա սովորեցնելը չէ։ Ես կարևորում եմ, որ յուրաքանչյուր ուսանող հասկանա մասնագիտության հիմքը, կարողանա ճիշտ գնահատել իրավիճակը, աշխատել անվտանգ, վստահ և մասնագիտական պատասխանատվությամբ։
13 տարվա փորձ
Գեղեցկության, կոսմետոլոգիայի և մազահեռացման ոլորտում։
Բժշկական կրթություն
Մանկաբարձ և բուժական կոսմետոլոգ մասնագիտություններով։
Ուսուցման փորձ
Անհատական դասեր, սեմինարներ և վեբինարներ՝ սկսնակների և մասնագետների համար։
Աշակերտներ տարբեր երկրներից
Ուսուցում՝ հիմնված տեսական գիտելիքի և իրական գործնական փորձի վրա։