20 տարվա ունելի (պինցետ) օգտագործելու հետևանքը. իրական պատմություն մեր պրակտիկայից

Մեր հաճախորդը 42 տարեկան է։ Նա դիմեց մեզ շատ տարածված և ցավոտ խնդրով՝ դեմքի նուրբ աղվամազերը ժամանակի ընթացքում վերածվել էին խիտ, կոշտ և մուգ մազերի։

ասեղային մազահեռացում

Ի՞նչ էր տեղի ունեցել մինչ մեզ դիմելը

20 տարի շարունակ նա դեմքի մազերը հեռացրել էր բացառապես պինցետով։

Ավելի վաղ փորձել էր դիմել այլ մասնագետի, սակայն աշխատանքը կիսատ էր մնացել, տարիների ընթացքում մազարմատներն այնքան էին հաստացել ու խորացել, որ նախորդ մասնագետը դժվարացել էր շարունակել պրոցեդուրան։

Ինչո՞ւ է ունելին (պինցետ) վտանգավոր դեմքի համար

Մաշկը զննելիս պարզ դարձավ, որ ունելիի պարբերական օգտագործումը պարզապես «արթնացրել» էր հարևանությամբ գտնվող բոլոր քնած մազարմատները։

Երբ մենք մազը պոկում ենք արմատից.

  1. Տվյալ հատվածում առաջանում է միկրոտրավմա, և արյան հոսքը կտրուկ ակտիվանում է։

  2. Արյան շրջանառությունն ուժեղացնելով՝ օրգանիզմը սկսում է լրացուցիչ սնուցել կողքի թույլ ու քնած մազարմատները։

  3. Արդյունքում՝ աննկատ աղվամազերը վերածվում են հաստ ու կոշտ տերմինալ մազերի։

Մեր աշխատանքային պլանը

Նման բարդ դեպքերում վերջնական արդյունքի հասնելու գլխավոր գաղտնիքը հստակ գրաֆիկն ու ճիշտ տեխնիկան է։ Մենք պլանավորեցինք այցելություններն այնպես, որ քայլ առ քայլ թուլացնենք ամենաակտիվ մազարմատները։

  • 1-ին ամիս. հանդիպում էինք շաբաթը 1 անգամ։

  • 2-րդ ամիս. այցերը դարձան 2 շաբաթը 1 անգամ։

  • 3-րդ ամիս. հանդիպում էինք 3 շաբաթը 1 անգամ։

  • մազահեռացում

    4-րդ ամսից սկսած. այցերը կրճատվեցին մինչև ամիսը ընդամենը 1 անգամ։

  • 1.5 տարի անց. հանդիպում էինք ընդամենը 3 ամիսը մնացած բարակ և երկար մազերը  վերջնկան հեռացնելու համար։

Վերջնական արդյունքը

Այսօր մեր հաճախորդը վերջնականապես ազատվել է դեմքի մազերից։

Սա հիանալի օրինակ է առ այն, որ նույնիսկ 20 տարվա սխալ միջամտությունից հետո, գրագետ ասեղային մազահեռացման   և ճիշտ գրաֆիկի շնորհիվ հնարավոր է ընդմիշտ ունենալ հարթ, առողջ ու մաքուր մաշկ՝ վերջնականապես մոռանալով պինցետի մասին։

Ունե՞ք նմանատիպ խնդիր.

Եթե պինցետի կամ այլ մեթոդների պատճառով դեմքի մազերը կոշտացել են, մի՛ հապաղեք. ճիշտ մասնագիտական մոտեցմամբ հնարավոր է հասնել 100% մաքուր արդյունքի։

Գրանցվեք խորհրդատվության կամ դասընթացի՝ կապ հաստատելով մեզ հետ 094221416

Discover more from

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading