Խմբակային դասեր
Խմբակային դասերը նախատեսված են նրանց համար, ովքեր ցանկանում են սովորել ասեղային մազահեռացումը փոքր խմբում՝ ստանալով ինչպես տեսական գիտելիք, այնպես էլ գործնական փորձ։
Խմբերը հիմնականում կազմված են 2–6 մասնակցից, ինչը հնարավորություն է տալիս պահպանել անհատական մոտեցումը և միաժամանակ ստեղծել ուսումնական ակտիվ միջավայր։
Դասընթացի տևողությունը սկսվում է 129 ժամից՝ կախված ընտրված ծրագրից և գործնական աշխատանքի ծավալից։
Դասընթացը կազմված է երկու հիմնական մասից՝ տեսական և գործնական։
Տեսական մասը
Տեսական ուսուցումն անցկացվում է օնլայն ձևաչափով։ Ուսանողները ուսումնասիրում են նյութերը իրենց հարմար ժամանակացույցով՝ տեսանյութերի, նկարների և հայալեզու տեքստային նյութերի միջոցով։
Յուրաքանչյուր թեմայի ավարտից հետո լրացվում են քննական թեստեր, որոնք օգնում են ստուգել և ամրապնդել ստացած գիտելիքները։
Գործնական մասը
Գործնական ուսուցումն անցկացվում է օֆլայն՝ իրական աշխատանքային պայմաններում։ Մասնակիցները սովորում են աշխատել մոդելների հետ, կիրառել տարբեր մեթոդներ, ճիշտ ընտրել գործիքներն ու նյութերը և զարգացնել ինքնուրույն աշխատանքի հմտությունները։
Քննական շրջան
Գործնական մասի ավարտից հետո նախատեսված է 1 ամսյա քննական շրջան։ Այդ ընթացքում մասնակիցը ամրապնդում է ստացած գիտելիքներն ու հմտությունները, կատարում է գործնական աշխատանքներ և պատրաստվում ինքնուրույն մասնագիտական աշխատանքի։

խմբակային ասեղային մազահեռացման դասեր