Անհատական դասեր 0-ից
Տևողություն
129–600 ժամ
Տեսական մաս
Օնլայն՝ տեսանյութեր, նկարներ և հայալեզու տեքստեր

Գործնական մաս
Օֆլայն՝ իրական մոդելների հետ աշխատանք

Երկու ձեռքով աշխատանք
Մեկ ձեռքով աշխատանք
Անհատական դասերը նախատեսված են սկսնակների համար, ովքեր ցանկանում են խորությամբ սովորել ասեղային մազահեռացման մասնագիտությունը և ձեռք բերել վստահ գործնական հմտություններ։
Դասընթացի տևողությունը կարող է լինել 129 ժամից մինչև 600 ժամ՝ կախված ընտրված ծրագրից, ուսանողի գործնական աշխատանքի ծավալից։
Դասընթացը կազմված է երկու հիմնական մասից՝ տեսական և գործնական։
Տեսական մասը
Տեսական ուսուցումն անցկացվում է օնլայն ձևաչափով։ Այն կազմված է հայալեզու տեսանյութերից, նկարներից և տեքստային նյութերից, որոնք ուսանողը կարող է ուսումնասիրել իրեն հարմար ժամանակ։
Տեսական թեմաները բաժանված են մի քանի հիմնական բաժինների՝
- Բժշկական հիմունքներ
- Էլեկտրականություն
- Ասեղային մազահեռացման մեթոդներ
- Գործիքներ և նյութեր
- Աշխատանքային տարածքի կահավորում
Յուրաքանչյուր բաժին իր հերթին կազմված է մանրամասն թեմաներից։ Ամեն թեմայի ավարտից հետո ուսանողը լրացնում է քննական թեստեր՝ ստուգելու և ամրապնդելու ստացած գիտելիքները։
Գործնական մասը
Գործնական ուսուցումն անցկացվում է օֆլայն՝ իրական մոդելների հետ աշխատանքի միջոցով։
Գործնական դասերի ընթացքում ուսանողը օրական աշխատում է միջինը 4–5 մոդելի հետ՝ տարբեր հատվածների վրա։ Սա օգնում է ձեռք բերել իրական աշխատանքային փորձ և հասկանալ մաշկի, մազի, սարքի և տեխնիկայի տարբերությունները։
Գործնական մասում ներառված է՝
- Աշխատանք մարմնի տարբեր հատվածներում
- Տարբեր տեսակի ասեղների փորձարկում
- Տարբեր պինցետների փորձարկում
- Տարբեր խնամքի միջոցների կիրառություն
- Մի քանի սարքերի փորձարկում
- Տարբեր մեթոդների կիրառություն և համեմատում
- Ճիշտ նստելու և աշխատելու տեխնիկա
- Ձեռքի դիրքի, մարմնի դիրքի և աշխատանքային տարածքի ճիշտ կազմակերպում
Հատուկ ուշադրություն է դարձվում ճիշտ նստելու տեխնիկային, որը օգնում է պահպանել ողնաշարի առողջությունը և դարձնում է աշխատանքը ավելի հարմար, անվտանգ և արդյունավետ։
Դասերի գրաֆիկը
Գործնական դասերի օրը և ժամը ընտրում ենք միասին՝ ուսանողի գրաֆիկին հարմարեցնելով։
Այս մոտեցումը թույլ է տալիս սովորել անհատական տեմպով, ստանալ բավարար ուշադրություն և քայլ առ քայլ հասնել ինքնուրույն աշխատանքի պատրաստ մակարդակի։